Իրանի նախագահը հայտարարել է Պաղեստինի հաղթանակի մասին
Քաղաքական
14:12 14/01/2024
Աշխարհ

Իրանի նախագահը հայտարարել է Պաղեստինի հաղթանակի մասին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողության սկզբնական փուլում Պաղեստինի հաղթանակի և Իսրայելի ու նրա դաշնակիցների պարտության մասին։ Այս մասին Ռաիսին հայտարարել է «Ալ-Աքսայի ջրհեղեղը և մարդկային գիտակցության զարթոնքը» խորագրով միջոցառման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերել է իրանական IRNA գործակալությունը։

«Այսօր Ալ-Աքսայի ճակատամարտում հաղթողը Պաղեստինն է, իսկ այս ոլորտում պարտվողը Սիոնիստական ռեժիմն ու նրա կողմնակիցներն են»,-ասել է Ռաիսին։

Նա նշել է, որ պաղեստինյան հարցը գերակա է իսլամական աշխարհի համար։ Բացի այդ, Իրանի առաջնորդն ընդգծել է, որ պաղեստինյան խնդրի նշանակությունը դարձել է «գլոբալ»։

Placeholder
Իրանի նախագահը հայտարարել է Պաղեստինի հաղթանակի մասին