Դա չէ պետությունը, որ գալիս կլկլացնում են հարսանիքներին. Ալեն Սիմոնյան
Մշակույթ
12:06 15/01/2024
Հայաստան

Դա չէ պետությունը, որ գալիս կլկլացնում են հարսանիքներին. Ալեն Սիմոնյան

«Հայաստանում ինչ են արել՝ ծառայություն են մատուցել, գնացել են մեկի երեխու հարսանիքին լավ երգել են, նստած շեֆն ասել է՝ սրան մի հատ կազմակերպեք, ժողովրդական արտիստ տվեք», -հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով անհատական մակարդակում պատվավոր կոչումներ շնորհելու համակարգի վերացման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գրիգորյանը հիշեցրեց, Արտավազդ Փելեշյանին կոչում շնորհելու դեպքը։

Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե  այն եզակի դեպք է և ինքն ունի ցանկ, որում մականունավոր մարդիկ կան, որնք մշակույթի ոլորտում վաստակավորի կոչում են ստացել։

«Ով իր անուն ազգանունը գրել չգիտեր, գնում գիտությունների թեկնածու էր ստանում»,- հայտարարեց Սիմոնյանը և հավելեց, որ օրինագծով խորհրդային տարիներից մնացած համակարգն են վերացնում։

Հայտարարելով, թե հարգանք ու ժողովրդավարությունը կոչումով չեն որոշվում՝ Աժ նախագահը հավելեց. «Էլիտաներին հավաքեցիք, բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք՝ պարզվեց 0 վարկանիշ ունեն ժողովրդի մոտ, նաև՝ ինստիտուտները։ Դա չէ պետությունը, որ գալիս կլկլացնում են հարսանիքներին և այն չէ պետությունը, որ ասում ես՝ դու այսօրվանից այս մարդն ես՝ ուրեմը հեղինակություն ես։ Էլիտան այն չէ, որ պետությանը կամ իշխանությանը ծառայություն է մատուցում, հիմա այստեղ երկու բառ չեն կարողանում ելույթ ունենալ։

Placeholder
Դա չէ պետությունը, որ գալիս կլկլացնում են հարսանիքներին. Ալեն Սիմոնյան