Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա. Նորա Արմանի
«Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա, այն երկրներում են փակում թատրոն, որտեղ իսլամիստներն են ղեկավարում»,- ԿԳՄՍ նախաարության դիմաց «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի լուծարման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ֆրանսահայ դերասանուհի Նորա Արմանին։
Նա նշեց, որ քաղաքակիրթ երկրները, որոնք իրենց ժողովրդավար են համարում, նման բան չեն կարող թույլ տալ։
«Սա գալիս է նրանից, որ մարդիկ վախենում են, որովհետև թատրոնը շատ ուժեղ ազդակ է, թատրոնը միակ տեղն է, որտեղ մարդ արարածն իր մտքերով, գոյությամբ կարողանում է անմիջական հաղորդակցություն ստեղծել ժողովրդի հետ և այդ ժողովրդի կյանքում ինչ-որ բան փոխել։ Այստեղ վախ կա։
Աշխարհում թատրոն կա, որովհետև ասելիք ունի այդ թատրոնը։ Այդ ասելիքը, ասելիք չունեցող մարդկանց, որոնք բյուրոկրատներ են, վախեցնում են։ Թատրոնը փակելու այլ պատճառ չեմ տեսնում ես»,- ասաց դերասանուհին։
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը ԿԳՄՍ նախարարության մոտ էր՝ պահանջելով իրենց թատրոնը չլուծարել ու չմիացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Մանրամասն՝ տեսանյութում։