Օղակաձև զբոսայգում 5 օբյեկտ կքանդվի
Հասարակություն
21:56 15/01/2024
Հայաստան

Օղակաձև զբոսայգում 5 օբյեկտ կքանդվի

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի:

Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:

Այդ թվում՝

Տաշիր պիցցա,

Լաբիրինտ,

Նովելլա մյուզիք հոլ,

Մոնտանա մյուզիք հաուս,

Հուկահ լաունջ & Ռումս,

և այլ շինություններ, կրպակներ:

Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»:

Placeholder
Օղակաձև զբոսայգում 5 օբյեկտ կքանդվի