Այս իշխանությանը ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, ժողովրդին հեռացնեն իր մշակույթից.  դերասան Արա Սարգսյան
Հարցազրույցներ
15:30 15/01/2024
Հայաստան

Այս իշխանությանը ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, ժողովրդին հեռացնեն իր մշակույթից. դերասան Արա Սարգսյան

«Կրթությունը, մշակույթը, գիտությունը քանդելու ծրագիր ունեն այս իշխանությունները։ Ասում են՝ միջազգային նորմերին հարմարեցնել, բայց, օրինակ, մշակույթը միջազգային օրենքներին հարմարեցնելու բան չէ,  մշակույթն ազատ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Արա Սարգսյանը։

Նա շատ այլ դերասանների հետ ԿԳՄՍ նախարարության դիմաց էր՝ բողոքելով «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի լուծարման որոշումից։

Նրա խոսքով, սա ժամանակի հետ կապված չարիք է, պետք է պայքարել, կանգնեցնել, դեմն առնել, որ մինչև վերջ չքանդեն։

«Շատ վատ է, ահավոր վատ է, այս մարդիկ պատասխանատու չեն եկող սերունդների համար։ Սրանք ժամանակավոր մարդիկ են, որպեսզի նման բան անեն։ Իրենց ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, իսկ վերջնանպատակն է՝ ժողովրդին հեռացնել իր մշակույթից, ամորձատել։ Իրենց տերերը նման ծրագիր են տվել, որպեսզի իրենք կատարեն։ Դեռևս հաջողվում է  իրենց, քանի որ իշխանություն են»,- ասաց դերասանը։

Արա Սարգսյանն ընդգծեց՝ բարեփոխումների անվան տակ քանդում են ամեն ինչ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Այս իշխանությանը ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, ժողովրդին հեռացնեն իր մշակույթից. դերասան Արա Սարգսյան