«Գոյ» կենտրոնն անվստահություն է հայտնել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին
Մշակույթ
22:00 16/01/2024
Հայաստան

«Գոյ» կենտրոնն անվստահություն է հայտնել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ի ընդհանուր ժողովը արձանագություն է տարածել, որում ասվում է.

«Թատրոնը անվստահություն է հայտնում նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ազատվել էր աշխատանքից, և նրա փոխարեն տնօրեն էր նշանակվել Կարեն Սիմոնյանը, որն էլ և ստորագրեց կառավարության որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Նշենք, որ մեկ այլ որոշմամբ երեկ Կարեն Սիմոնյանը դադարեցրել է թատրոնի աշխատակիցների փաստաբան Կարո Ասատրյանի լիազորությունները, քանի որ նա կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել։

Placeholder
«Գոյ» կենտրոնն անվստահություն է հայտնել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին