«Հրապարակ». «Կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չի՞»
Օրվա մամուլ
09:06 16/01/2024
Հայաստան

«Հրապարակ». «Կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չի՞»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չի՞, սա է կոռուպցիան»,- հավանաբար, ժամանակին կասեր Նիկոլ Փաշինյանը, եթե իմանար, որ Թալինի համայնքապետարանը համայնքի ղեկավար, ՔՊ-ական Տավրոս Սափեյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանից է գնումներ կատարում։

Անթաքույց առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գնումը կատարվել է հունվարի 10-ին. Թալինի համայնքապետարանը «Սափեյան եղբայրներ» ընկերությունից գնել է 1 մլն դրամի հեղուկ գազ։ Նշենք, որ այս ընկերության սեփականատերերը Տավրոս Սափեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Էդիկ և Ժորա Սափեյանները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». «Կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չի՞»