Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սաուդյան Արաբիան կօգնի Ադրբեջանին ականազերծել օկուպացված Արցախի տարածքները
Սաուդյան Արաբիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի օկուպացված Արցախի տարածքներն ականազերծելու համար։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի հակաականային գործակալությունից (ANAMA):
Անցյալ տարվա աշնանից Ադրբեջանի իշխանությունները, օկուպացնելով Արցախի ողջ տարածքը սկսել են ականազերծումը։ Ականների վտանգը առկա է բոլոր տարածքներում, այդ թվում՝ այնտեղ, որտեղ 1994-2020 թվականներին շփման գիծ կար ադրբեջանական զորքերի և Արցախի ՊԲ-ի միջև։
«Սաուդյան Արաբիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Ադրբեջանում մարդասիրական ականազերծման աշխատանքներին Սալման թագավորի մարդասիրական օգնության կենտրոնի միջոցով: Այդ կապակցությամբ ստորագրվել է ֆինանսական օգնության հուշագիր, որը ստորագրել է ANAMA-ի խորհրդի նախագահը, Վուգար Սուլեյմանովը և թագավոր Սալաման Աբդուլլահ Մոհամմեդ Ալվադեյի անվան մարդասիրական օգնության կենտրոնի բժշկության և շրջակա միջավայրի բաժնի փոխտնօրենը»,- նշել է գործակալությունը։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ երեքշաբթի Բաքու են ժամանել նաև Սաուդյան Արաբիայի Պաշտպանության ազգային համալսարանի և հրամանատարաշտաբային քոլեջի ղեկավարությունը։