«Հրապարակ». Ո՞վ է Ագրարային համալսարանի ռեկտորի իշխանական թեկնածուն
Օրվա մամուլ
08:59 17/01/2024
Հայաստան

«Հրապարակ». Ո՞վ է Ագրարային համալսարանի ռեկտորի իշխանական թեկնածուն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնը դեկտեմբերի 25-ից թափուր է: Այդ օրն ավարտվել է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը:

Մեր տեղեկություններով, ռեկտորի պաշտոնի հավակնորդներն են պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանը, Արամ Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Թռչունյանը, սակայն իշխանությունները դիտարկում են գիտական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանի թեկնածությունը: Առայժմ, սակայն, իշխանությունը կամուկացի մեջ է իր թեկնածուի մասով, հենց համոզվեն, որ նա իրենց «արժանի մուզիկանտ է», մրցույթը կհայտարարվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Հրապարակ». Ո՞վ է Ագրարային համալսարանի ռեկտորի իշխանական թեկնածուն