Պակիստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Իսլամաբադն իրավունք ունի պատասխանել Իրանի հարվածին
Քաղաքական
22:10 17/01/2024
Տարածաշրջան

Պակիստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Իսլամաբադն իրավունք ունի պատասխանել Իրանի հարվածին

Իսլամաբադն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Պակիստանի տարածքում Իրանի ռազմական հարվածին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին Պակիստանի ժամանակավոր կառավարությունում ԱԳ նախարար Ջալիլ Աբբաս Ջիլանին հայտարարել է իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում։

«Արտահայտելով Պակիստանի անվերապահ դատապարտումը այս հարձակման համար՝ ԱԳ նախարարը հավելել է, որ միջադեպը լուրջ վնաս է հասցրել երկրների երկկողմ հարաբերություններին: Նախարարը նշել է, որ Պակիստանն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այդ սադրիչ գործողություններին»,-ասվում է գերատեսչության կայքում տեղադրված Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Placeholder
Պակիստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Իսլամաբադն իրավունք ունի պատասխանել Իրանի հարվածին