«Գոյ» և Սունդուկյանի թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է, այդ իմաստով քննարկման բան չունենք. Անդրեասյան
Մշակույթ
12:32 18/01/2024
Հայաստան

«Գոյ» և Սունդուկյանի թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է, այդ իմաստով քննարկման բան չունենք. Անդրեասյան

««Գոյ» թատրոնի խաղացանկի վերաբերյալ որևէ դիտարկում չունեմ։ Պարզ եմ ասել, որ խաղացանկի հարցերով մենք չենք զբաղվում, թատրոններն  ազատ են որոշելու իրենց խաղացանկը»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հարցին, որ թատրոնի խորհուրդը դեմ է  արտահայտվել նոր տնօրենին, չեն ուզում, որ նա ղեկավարի թատրոնը, նախարարն ասաց. «Ես չեմ  մեկնաբանում, կա կառավարության որոշում»։

Նա նշեց, որ  «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի և Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի միավորման փաստաթուղթն ստորագրվել է։

Լրագրողի դիտարկմանը, որ թատրոնի դերասանները, ստեղծագործական անձնակազմը ուզում են առանձին թատրոն  ունենալ, չմիավորվել Սունդուկյանի անվան թատրոնին, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Այդ իմաստով քննարկման բան չունենք»։

Placeholder
«Գոյ» և Սունդուկյանի թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է, այդ իմաստով քննարկման բան չունենք. Անդրեասյան