Կոմորյան կղզիներում հետընտրական բախումների հետևանքով զոհվել է մեկ մարդ
Աշխարհում
18:24 18/01/2024
Աշխարհ

Կոմորյան կղզիներում հետընտրական բախումների հետևանքով զոհվել է մեկ մարդ

Կոմորյան կղզիներում հետընտրական բախումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախագահական ընտրություններում պետության ներկայիս ղեկավար Ազալի Ասումանիի վերընտրվելուց հետո Կոմորյան կղզիներում բախումների ժամանակ մեկ մարդ զոհվել է, հինգը վիրավորվել։ Այս մասին հայտնել է Կոմորի մայրաքաղաքի հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքի ղեկավար Մորոնի Ջաբիր Իբրահիմը։

Բժիշկ Ջաբիր Իբրահիմն ասել է, որ զոհը 21 տարեկան է։

«Ամենայն հավանականությամբ՝ հրազենային վնասվածքից է զոհվե։ Հինգ անձ  ստացել է լուրջ և կյանքին վտանգ սպառնացող կրծքավանդակի վնասվածքներ»,- ասել է նա։

Ավելի վաղ տեղական Habari Za Comores հրատարակությունը հայտնել էր, որ Կոմորների ներկայիս նախագահ Ազալի Ասումանին վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում։ Կոմորյան կղզիներում անկարգություններ են սկսվել նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, ցուցարարները ավերել են նահանգի մայրաքաղաք Մորոնիի ոստիկանության գլխավոր շտաբը։

Placeholder
Կոմորյան կղզիներում հետընտրական բախումների հետևանքով զոհվել է մեկ մարդ