ՔՊ-ականներ. Խաղամոլությունը լուրջ խնդիր է ԶՈւ-ում, որը երբմեն բերում է ողբերգական հետևանքների
Հասարակություն
13:23 18/01/2024
Հայաստան

ՔՊ-ականներ. Խաղամոլությունը լուրջ խնդիր է ԶՈւ-ում, որը երբմեն բերում է ողբերգական հետևանքների

«Խաղամոլությունը լուրջ խնդիր է ոչ միայն հանրության, այլև Զինված ուժերի  համար, որը երբեմն բերում է ողբերգական հետևանքների»,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց  ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Նրա խոսքով, իշխող ուժն առայժմ չունի խնդրի վերաբերյալ լուծումներ, հակառակ դեպքում հանդես կգային օրենսդրական նախաձեռնությամբ։

«Պետք է  գտնել այնպիսի լուծումներ, ներդնել վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ չհանենք։ Պետք է խնդիրը համակողմանի ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ինչ օպտիմալ լուծում կարող ենք գտնել»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ուղղությամբ քննարկումներ են սկսվել։

Ճեպազրույցի մյուս բանախոս՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ Հայաստանում խաղամոլությունը հասարակության համար դարձել է չարիք։

«Շատ շատերն իրենց ընտանեկան, անձնական, աշխատանքային երջանկությունը կորցնում են՝ ընկնելով խաղամոլության ճիրանները։ Եթե Հայատանի տնտեսության մեջ բուքմեյքերական ընկերությունների չափաբաժինը նայենք, կտեսնենք, թե ինչ խնդրի հետ գործ ունենք»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ իր քաղաքական ուժի համար այդ երևույթի դեմ պայքարն առաջնահերթություն է։

Placeholder
ՔՊ-ականներ. Խաղամոլությունը լուրջ խնդիր է ԶՈւ-ում, որը երբմեն բերում է ողբերգական հետևանքների