ՀՀ բանկերում այսօր արտարժույթն էժանացել է
Տնտեսություն
09:31 18/01/2024
Հայաստան

ՀՀ բանկերում այսօր արտարժույթն էժանացել է

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.50 դրամ` հունվարի 16-ի համեմատ էժանացել է 0.10 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 407.50 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 407.50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 404 դրամ է, վաճառքը՝ 408 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է

433.47 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`445 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 440 դրամ է, վաճառքը՝ 446 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.44 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.60 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.50 դրամ, վաճառքը`4.60 դրամ։

Placeholder
ՀՀ բանկերում այսօր արտարժույթն էժանացել է