Շուշարիում այրված Wildberries-ի պահեստն ապահովագրված չի եղել
Աշխարհում
10:14 19/01/2024
Տարածաշրջան

Շուշարիում այրված Wildberries-ի պահեստն ապահովագրված չի եղել

Շուշարիում այրված Wildberries պահեստի տարածքները ապահովագրված չէին, նախատեսվում էր պայմանագիր կնքել, սակայն այն ստորագրման չի հասել։ Այս մասին գրում է RBC-ն։

Ըստ աղբյուրի, հրդեհին նախորդող օրերին  ընկերությունը քննարկել է ապահովագրական պայմանագիր կնքել խոշոր ապահովագրական ընկերություններից մեկի հետ, սակայն բանը ստորագրման չի հասել։

ԶԼՄ-ի աղբյուրը հայտնել է, որ ապահովագրված է եղել միայն ապրանքը, բայց ոչ շենքը։

Wildberries-ի ներկայացուցիչն ասել է՝ իրենք «չեն կարող բացահայտել գույքի ապահովագրության մասին տեղեկատվությունը գոյություն ունեցող պայմանագրային հարաբերությունների շրջանակներում»: Ընկերությունից չեն հստակեցրել, թե ինչ պայմանագրերի մասին է խոսքը, սակայն նշել են, որ այրված ապրանքներն ապահովագրված են։ 

«Ապահովագրության հարցը ոչ մի կերպ չի ազդում գործընկերների հանդեպ մեր պարտավորությունների վրա», - ավելացրել է Wildberries-ի ներկայացուցիչը:

Placeholder
Շուշարիում այրված Wildberries-ի պահեստն ապահովագրված չի եղել