«Հրապարակ». Ինչն էր իրականում Թաթուլ Ասիլյանին՝ ՔՊ-ից հեռացնելու պատճառը
Օրվա մամուլ
08:54 19/01/2024
Հայաստան

«Հրապարակ». Ինչն էր իրականում Թաթուլ Ասիլյանին՝ ՔՊ-ից հեռացնելու պատճառը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անցած նոյեմբերին ՔՊ վարչության որոշմամբ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը, ով 2018-ի «հեղափոխության» ակտիվ մասնակիցներից էր, Փաշինյանի մոլի աջակիցը, հեռացվեց կուսակցությունից։

Չնայած ՔՊ-ականները գերադասեցին լռել նրան հեռացնելու պատճառների մասին, ինքը՝ Ասիլյանն էլ հայտարարեց, թե իբր պատճառը եղել են արցախցիների վերաբերյալ իր գրառումները, մասնավորապես այն, թե ովքեր վարչապետի դեմ ցույց են անում, պետք է վերադառնան իրենց տեղերը, սակայն ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ականին հեռացնելու պատճառներն այլ են, նրան ոչ միայն պետք է հեռացնեին, այլև նա իրավապահների տեսադաշտում պետք է հայտնվեր, քանի որ ներքաշվել է կոռուպցիոն գործարքների մեջ, բազմաթիվ քաղաքացիներից գումար է շորթել՝ շինթույլտվությունների համար «վերևներին» միջնորդելու նպատակով:

Ընդ որում, խոսքը մեծ գումարների մասին է՝ 500-700 հազար դոլարի, սակայն խոստումները չի իրականացրել, կոռուպցիոն շղթան ինչ-ինչ պատճառներով ընդհատվել է, և նա հայտնվել է Փաշինյանի սև ցուցակում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Հրապարակ». Ինչն էր իրականում Թաթուլ Ասիլյանին՝ ՔՊ-ից հեռացնելու պատճառը