Կիրկորովին «հեռացրել են» «Ոսկե գրամոֆոնի» պաստառից
Մշակույթ
08:41 19/01/2024
Աշխարհ

Կիրկորովին «հեռացրել են» «Ոսկե գրամոֆոնի» պաստառից

Փոփ երգիչ և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովին նկարը հեռացրել են «Ոսկե գրամոֆոն» մրցանակի պաստառից։ Մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել փետրվարի 25-ին։  Այս մասին հայտնում է «Фонтанка»-ն։

kulturomania.ru-ն գրում է, որ դեկտեմբերի 27-ին ներկայացված պաստառի նախնական  տարբերակում ներառված են եղել  Նիկոլայ Բասկովը, Իրինա Դուբցովան, Սերգեյ Լազարևը, Մարի Կրիմեբրերին և Ֆիլիպ Կիրկորովը։ Նոր պաստառում  Կիրկորովն «անհետացել է»։

Չեղարկման պատճառը Նաստյա Իվլեևայի «Almost naked» երեկույթն է, որին մասնակցել է Կիրկորովը, Լոլիտան,  Բիլանը և այլ արտիստներ։ Համաձայն դրես-կոդի՝ մասնակիցները պետք է գրեթե մերկ հայտնվեին ակումբում։ Նրանցից շատերն իրականում ընտրել են կիսաթափանցիկ հագուստ: Դրանից հետո ռուս ակտիվիստները պահանջում են չեղարկել շոուի մասնակից արտիստների ելույթները։

Այս պահին Կիրկորովը փորձում է վերականգնել իր հեղինակությունը։ Մասնավորապես, երգուչը մեծ նվիրատվություն է արել բարեգործական հիմնադրամին, որն օգնում է աուտիզմով հիվանդ երեխաներին։
 

Placeholder
Կիրկորովին «հեռացրել են» «Ոսկե գրամոֆոնի» պաստառից