Անթալիայի լողափերին մեկ շաբաթվա ընթացքում երրորդ դին են հայտնաբերել
Իրավունք
14:19 20/01/2024
Տարածաշրջան

Անթալիայի լողափերին մեկ շաբաթվա ընթացքում երրորդ դին են հայտնաբերել

Թուրքական Անթալիա նահանգի ծովափերից մեկում այս շաբաթվա ընթացքում երրորդ դին են հայտնաբերել։ Այս մասին գրում է  «Ռիա Նովոսոտի» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական IHA գործակալությանը։

«Շրջանի Կադրիե հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են ահազանգել ու տեղեկացրել, որ լողափին անշնչացած մարդու մարմին կա։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն ու ոստիկանները պարզել են՝ մահացածը երիտասարդ աղջիկ է»,-ասված է հրապարակման մեջ։

Մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ պարզելու մահացածի ինքնությունն ու մահվան հանգամանքերը։

Հինգշաբթի լրատվամիջոցները հայտնել էին Անթալիայի Կոնակլի թաղամասի լողափում մոտ 10 տարեկան աղջկա մասունքների հայտնաբերման մասին։

Դրանից մեկ օր առաջ՝ չորեքշաբթի Մանավգաթի Amelia Beach հյուրանոցի աշխատակիցները ահազանգել էին ոստիկանություն՝ հայտնելով, որ  լողափին առանց գլխի և աջ ձեռքի դի է հայտնաբերվել։ Մահացածի սեռը չի հաջողվել պարզել, քանի որ դին քայքայված է  եղել։

Անթալիայի ոստիկանությունն այս դեպքերի վերաբերյալ դեռևս հայտարարություն չի տարածել։
 

Placeholder
Անթալիայի լողափերին մեկ շաբաթվա ընթացքում երրորդ դին են հայտնաբերել