Խնձորի քացախն օգնո՞ւմ է նիհարել. Մասնագետի կարծիքը
Առողջություն
22:14 20/01/2024
Աշխարհ

Խնձորի քացախն օգնո՞ւմ է նիհարել. Մասնագետի կարծիքը

Բժիշկ-դիետոլոգ Լիզա Աֆինսկայան անդրադարձել ՝ այն հարցին, արդյոք խնձորի քացախն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, բժիշկն այս առումով հիշեցրել է դեռ 2009-ին Ճապոնիայում անցկացրած հետազոտության տվյալները, որին մասնակցել են ճարպակալման խնդիր ունեցող մարդիկ։ Խնձորի  քացախի օգտագործման արդյունքում մասնակիցները 3 ամսում նիհարել են ընդամենը մեկ կգ։


«Սա շատ քիչ է ավելորդ քաշ ունեցողների, տվյալ դեպքում ճարպակալում ունեցող մարդկանց համար։ Նրանք արագ կորցնում են ավել կիլոգրամները գրագետ նիհարելու դեպքում»,-ասել է Աֆինսկայան։

Դիետոլոգը նշել է, որ խնձորի քացախն օգտագործելու արդյունքում կիլոգրամներ կորցնելու վերաբերյալ որակյալ գիտական տվյալներ չկան։ Բացի այդ, քացախը կարող է վնասել ատամների էմալն ու  խախտել ստամոքսի թթվայնությունը։

Placeholder
Խնձորի քացախն օգնո՞ւմ է նիհարել. Մասնագետի կարծիքը