Կամո Հովհաննիսյանը միացել է «Արարատ-Արմենիա» ակումբին
Սպորտ
18:33 20/01/2024
Հայաստան

Կամո Հովհաննիսյանը միացել է «Արարատ-Արմենիա» ակումբին

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ակումբը։

Կամո Հովհաննիսյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», բելառուսական «Տորպեդո Ժոդինոյում», ինչպես նաև ղազախական «Ժետիսու», «Կայրաթ» և «Աստանա» ակումբներում։

Կամոն Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից է. Հայաստանի կրկնակի չեմպիոն և քառակի գավաթակիր «Փյունիկի» կազմում ու Ղազախստանի կրկնակի չեմպիոն «Աստանայի» և «Կայրաթի» և գավաթակիր` «Կայրաթի» կազմում։

Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և հեղինակել 3 գոլ։

Placeholder
Կամո Հովհաննիսյանը միացել է «Արարատ-Արմենիա» ակումբին