Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 35 տարեկան
Սպորտ
12:56 21/01/2024
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 35 տարեկան

Այսօր՝ հունվարի 21-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 35-տարեկոն։

«Ինտերը», Երևանի «Փյունիկը», Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին տարեդարձի առթիվ։

Մխիթարյանը «Փյունիկի» սան է։ Երևանյան ակումբի համակարգում է եղել 1995-2006 թվականներին։ Այնուհետև հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ Դոնեցկում» և «Շախտյոր Դոնեցկում»։ 2013-2016-ին ներկայացրել է գերմանական «Բորուսիա Դորտմունդը», որտեղից տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», այնուհետև խաղացել է նաև Լոնդոնի «Արսենալում» և իտալական «Ռոմայում»։ Մխիթարյանի «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։

«Փյունիկի» կազմում Մխիթարյանը դարձել է Հայաստանի քառակի չեմպիոն, գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, «Շախտյորում»՝ Ուկրաինայի եռակի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, «Բորուսիայում»՝ Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր, «Մանչեսթեր Յունայթեդում»՝ Անգլիական լիգայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի գավաթակիր, «Ռոմայում»՝ Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր, «Ինտերում»՝ Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ Մխիթարյանը հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Մխիթարյանը 11 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 35 տարեկան