Հայկական պատվիրակությունը մասնակցում է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսությանը
Աշխարհում
21:53 22/01/2024
Աշխարհ

Հայկական պատվիրակությունը մասնակցում է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են.

«Սույն թվականի հունվարի 22-ին Հռոմում գումարվեց Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի 18-րդ լիագումար նիստը, որը նվիրված է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության 20-ամյա հոբելյանին:  Լիագումար նիստը տևելու է մինչև հունվարի 26-ը։

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի  օրհնությամբ հանձնախմբի լիագումար նիստին և հոբելյանական արարողություններին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իրենց մասնակցությունն են բերել հանձնախմբի անդամներ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն ու Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը»։

Placeholder
Հայկական պատվիրակությունը մասնակցում է Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսությանը