Բաքուն և Մոսկվան ստորագրել են երեք տարվա համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ
Քաղաքական
21:37 22/01/2024
Տարածաշրջան

Բաքուն և Մոսկվան ստորագրել են երեք տարվա համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ

Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են 2024-2026 թվականների համագործակցության առանցքային ոլորտների զարգացման ճանապարհային քարտեզ։ Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական պետական լրատվական գործակալությանը։

Ըստ լրատվական գործակալության, «Ճանապարհային քարտեզը» նախատեսում է կոնկրետ քայլեր երկու երկրների միջև առևտրի, տնտեսական, ներդրումային, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, հումանիտար, սոցիալական, ինչպես նաև պարենային անվտանգության, նորարարություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար:

Placeholder
Բաքուն և Մոսկվան ստորագրել են երեք տարվա համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ