Դավիթ Աբրահամյան. Ամեն մոպեդին էլ պիտի մի ՇՕ մեքենա կցվի
Օրվա թեմա
17:04 22/01/2024
Հայաստան

Դավիթ Աբրահամյան. Ամեն մոպեդին էլ պիտի մի ՇՕ մեքենա կցվի

«Տիգրան Ավինյան խնդրում եմ այսպիսի բան չանել»,- ֆեյսբուքյան գրառմամբ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցմող Ավինյանին է դիմել Հայ բժշկագիրների ասոցիացիայի հիմնաիր նախագահ Դավիթ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը տեղեկացրեց, որ համայնքը դիտարկում է «Շտապբուժօգնություն» ընկերության առկա 43 շարժակազմին նորերն ավելացնելու հնարավորությունը. նախատեսվում է առաջիկայում ծառայություն մատուցել նաև մոպեդներով։

«Մոպեդներն ու մոտոցիկլներն իրենք տեղով վթարի բուն են...

Ահա մի քանի միջազգային վիճակագրական ցուցանիշ...
- Ավստրալիայում մոպեդավարները 4 անգամ ավեի հաճախ են վթարվել, քան մոտոցիկլավարները (2013թ.):
- Գերմանիայում մոպեդավարները 24 անգամ ավելի հաճախ են  վթարվել, քան հեծանվավարները (2007):
- Շվեդիայում մոպեդավարները ամեն 1 կմ հաշվով 20 անգամ ավելի հաճախ են վթարվել, քան ավտոմեքենաների ուղևորները (2003):
Պատկերացնում եմ, թե ինչ կլինի, եթե ՇՕ-ն լինի մոպեդով...
Ամեն մոպեդին էլ պիտի մի ՇՕ մեքենա կցվի, որպեսզի այդ վթարված մոպեդավարին ՇՕ ցուցաբերի...»,-ընդգծել է Դավիթ Աբրահամյանը։

Placeholder
Դավիթ Աբրահամյան. Ամեն մոպեդին էլ պիտի մի ՇՕ մեքենա կցվի