Տիգրան Ավինյանը խոսում է մոպեդներով շտապօգնության զանգերին արձագանքելու մասին
Առողջություն
12:47 22/01/2024
Հայաստան

Տիգրան Ավինյանը խոսում է մոպեդներով շտապօգնության զանգերին արձագանքելու մասին

«Անկեղծ ասած ինձ համար տարօրինակ է, որ որևէ մեկը կարող է զանգահարել 1-03 և պատասխան չստանա։ Ինձ թվում է՝ նորմալ չէ, հետևապես այդտեղ անելիք ունենք»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանին հարցրեց, թե քանի զանգ է եղել, որ անպատասխան է թողնվել։

Վերջինս ասաց, որ նման վիճակագրություն չունեն։

«Մարդը եթե զանգում է 1-03՝ ամենյան հավանականությամբ կա հրատապություն, հետևապես մեր՝ 1-03-ի զանգերին պատասխանելու  ծառայության  որակն էականորեն պետք է բարելավենք։ եթե քաղաքապետարան՝ 1-05 են զամգում, չեն պատասխանում՝ մի 15-20 րոպե հետո քաղաքապետարանից հետ են զնգում էդ մարդուն։

1-03-ի դեպքում այդ տրամաբանությունը չի կարող գործել և պարտադիր պետք է ապահովենք 100% պատասխան մարդու զանգերին և այո՝ մոպեդներով կլինի, հավելյալ ավտոմեքենաներ կգրենք, ինչ որ պետք է կանենք, կվերապատրաստենք մարդկանց, բայց առաջնային այս զանգերի հատվածը կխնդրեմ, որ հաջորդ զեկույցին զեկուցեք, թե քանի տոկոս զանգերին չենք պատասխանում։ Եթե 100%-ով չեն պատասխանում՝ ինչ ենք անում, որ 100% դառնա»,-ասաց Տիգրան Ավինյանը։
 

Placeholder
Տիգրան Ավինյանը խոսում է մոպեդներով շտապօգնության զանգերին արձագանքելու մասին