Ադրբեջանում գործարանի պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով
Տարածաշրջան
21:02 23/01/2024
Տարածաշրջան

Ադրբեջանում գործարանի պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով

Ադրբեջանի Շիրվան քաղաքում «Արազ» ՍՊԸ-ում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով, որի հետևանքով էլ երեք մարդ Է տուժել: Այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով քաղաքի դատախազության տվյալները

Ըստ աղբյուրի՝ պայթյունը տեղի է ունեցել ձեռնարկության արտադրամասերից մեկում: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել 120 մմ ականանետի արկին մուրճով հարվածելու հետեւանքով:

«Արազ» ՍՊԸ-ն ընդգրկված է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կառուցվածքում:

Placeholder
Ադրբեջանում գործարանի պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով