«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Նաիր Թիկնիզյանին
Աշխարհում
17:53 23/01/2024
Աշխարհ

«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Նաիր Թիկնիզյանին

Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ Այս մասին հայտնում է Чемпионат-ը։ Աղբյուրը կայքին հայտնել է, որ «Զենիթը» Նաիր Տիկնիզյանին առաջարկել է պայմանագիր՝ տարեկան մոտ 1,2 միլիոն եվրո աշխատավարձով։

«Հարկ է նշել, որ «Զենիթի» առաջարկած աշխատավարձը կրկնապատիկ է, քան Տիկնիզյանը ստանում է «Լոկոմոտիվում»,- գրել է կայքը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Զենիթը» բանակցում է «Լոկոմոտիվի» հետ  24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Գործարքի գումարը կկազմի 8 մլն եվրո գումարած բոնուսներ:

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը  «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 խաղ և դարձել է 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Placeholder
«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Նաիր Թիկնիզյանին