Ռադիո Sputnik Արմենիան հունվարի 25-ից կվերսկսի հեռարձակումը
Իրավունք
14:06 23/01/2024
Հայաստան

Ռադիո Sputnik Արմենիան հունվարի 25-ից կվերսկսի հեռարձակումը

«Այն մինիմալ պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, կատարվել են՝ միգուցե, այս կամ այն թերություններով ու վերապահումներով, բայց մենք հանձնաժողովում չէինք ուզենա այդ մանրունքներին ուշադրություն դարձնել»,-ՀՌՀ-ի նիստում ասաց նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով  «Տոսպա» ռադիոընկերությանը եթերից զրկելու խնդրին։

Նրա խոսքով՝ փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանի կողմից ափսոսանքը կա, «Տոսպա»-ի կողմից էլ՝ դատապարտում։

«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,-հայտարարեց Հակոբյանը։

Հակոբյանը նշեց, թե բարձր են գնահատում ռուսական պատվիրակության այցը Հայաստան և հույս ունեն, որ նման դեպքեր չեն կրկնվի, ու Sputnik Արմենիան կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է։

«Բոլոր հիմքերը կան այդպիսի խախտման պարագայում հետ կանչել լիցենզիան և զրկել «Տոսպա»-ին ՀՀ սուվերեն տարածքում հեռարձակելու իրավունքից»,-հայտարարեց ՀՌՀ նախագահը։

Հիշեցնենք` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել էր 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։
 

Placeholder
Ռադիո Sputnik Արմենիան հունվարի 25-ից կվերսկսի հեռարձակումը