Ռուս խաղաղապահների հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին. Լավրով
Քաղաքական
22:17 24/01/2024
Տարածաշրջան

Ռուս խաղաղապահների հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին. Լավրով

Մոսկվան և Բաքուն համակարծիք են, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ ՄԱԿ-ի հարթակում տված ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այնտեղ մենք իսկապես դեռ խաղաղապահներ ունենք, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, բայց այդ հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, այն Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է։

Նախագահները քննարկել են այդ թեման, համակարծիք են եղել, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում կայունության ամրապնդման, տարածաշրջանում վստահության ամրապնդման և Ղարաբաղի այն բնակիչների վերադարձի համար, ովքեր կցանկանան դա անել»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Placeholder
Ռուս խաղաղապահների հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին. Լավրով