«40 օր հետո հոգիդ թող մեր աղոթքներով հասնի ի լույս»
Համացանց
09:56 25/01/2024
Հայաստան

«40 օր հետո հոգիդ թող մեր աղոթքներով հասնի ի լույս»

Հայտնի հաղորդավար, բազմաթիվ երգերի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանը հիշեցրել է, որ անժամանակ կյանքից հեռացած երգիչ Արա Մարտիրոսյանի մահից 40 օր է անցել։

«Քո երգերի Սիրտը երբեք Կանգ չի առնի...40 օր հետո հոգիդ թող մեր աղոթքներով հասնի ի լույս, ի Տեր..»,-գրել է Բարսեղյանն ու հրապարակել երգչի կատարումից կարճ հատված։

Գրառման ներքո մի քանի երգիչներ մեկնաբանություններ են թողել։

«Ինչքան է տեղդ զգացվում, եղբայրս»,-գրել է վրացական ծագմամբ ռուսաստանցի հայտնի երգիչ Սոսո Պավիաշվիլին։

 

Placeholder
«40 օր հետո հոգիդ թող մեր աղոթքներով հասնի ի լույս»