«Հրապարակ». Ի՞նչ է պատմել Արարատ Միրզոյանը իր թիմին
Օրվա մամուլ
09:08 25/01/2024
Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ է պատմել Արարատ Միրզոյանը իր թիմին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպման գնացած ՔՊ-ականները երեկ կեսօրից պատանդ են մնացել խորհրդարանում: Չնայած հանդիպման օրվա մասին նախնական պայմանավորվածությանը` հանդիպման ժամը չի ասվել նրանց, ասել են` նախարարի աշխատանքային գրաֆիկով պայմանավորված, հստակ ժամ չի կարող ասել Միրզոյանը, թե երբ կգա, ուստի առավոտից եկեք և սպասեք, մինչև հստակություն կլինի:

Միրզոյանը խորհրդարան է ժամանել երեկոյան 6-ին, խմբակցության մեծ մասը մասնակցել է, սակայն նախարարը ներածական խոսքում ասել է, որ առանձնապես նորություններ չունի թիմին հայտնելու` ամեն ինչի մասին նախորդ օրվա ասուլիսում արդեն խոսել է: Հստակ նշել է միայն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի և ամեն ինչ անում է գործընթացը վիժեցնելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ի՞նչ է պատմել Արարատ Միրզոյանը իր թիմին