Փաշինյանը կարևորել է Նորվեգիայի հետ առևտրատնտեսական կապերի խորացումը
Քաղաքական
21:21 25/01/2024
Տարածաշրջան

Փաշինյանը կարևորել է Նորվեգիայի հետ առևտրատնտեսական կապերի խորացումը

ՀՀ կառավարությունից հայտնում են.

«Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին:

Վարչապետը շնորհավորել է տիկին Հովլանդին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրատնտեսական կապերի խորացումը, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով:

Բերգյլոտ Հովլանդը նշել է, որ Նորվեգիայի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ և նշել, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր»:

Placeholder
Փաշինյանը կարևորել է Նորվեգիայի հետ առևտրատնտեսական կապերի խորացումը