Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են գլոբալ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հավանություն տալու հարցը»,-ընդգծել են գրասենյակից։
Նախօրեին Թուրքիան հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։ Համապատասխան օրենքի տեքստը հրապարակվել է կառավարության պաշտոնական Resmî Gazete թերթի լրացուցիչ համարում։ Թերթում հրապարակվելուց հետո անդամակցության արձանագրությունը հաստատված է համարվում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից։ Այն ավելի վաղ հաստատվել էր խորհրդարանի կողմից:
Մինչդեռ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանը թույլ չի տա սպառնալիքներ իր անվտանգությանը և պատասխան միջոցներ կձեռնարկի՝ կախված դաշինքի ուժերի տեղակայումից։