«Զանգեզուրի միջանցքը»՝ Թուրքիայում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման օրակարգում
Քաղաքական
17:39 26/01/2024
Տարածաշրջան

«Զանգեզուրի միջանցքը»՝ Թուրքիայում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման օրակարգում

Հունվարի 25-ին Թուրքիայում Չինաստանի դեսպան Լիու Շաոբինն Իգդիրի առևտրի և արդյունաբերության պալատում հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ։ «Էրմենիհաբերի»-ի հաղորդմամբ, հանդպիմանը մտքեր են փոխանակվել Իգդիրի և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են լոգիստիկայի, կրթության, տուրիզմի, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը անդրադարձել են նաև «Զանգեզուրի միջանցքի»-ին: Նշվել է, որ «միջանցքի» բացմամբ Իգդիրը դառնալու է լոգիստիկ կենտրոն և որ դրանով Թուրքիան Ադրբեջանի տարածքով ելք է ունենալու դեպի Միջին Ասիայի շուկաներ: 

Placeholder
«Զանգեզուրի միջանցքը»՝ Թուրքիայում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման օրակարգում