Իրանը հերքել է տեղեկությունը, թե ԱՄՆ-ից նախազգուշացրել են Քերմանի ահաբեկչության մասին
Քաղաքական
11:38 26/01/2024
Տարածաշրջան

Իրանը հերքել է տեղեկությունը, թե ԱՄՆ-ից նախազգուշացրել են Քերմանի ահաբեկչության մասին

Իրանի արտաքին գործերի նախարարության IRNA լրատվական գործակալության աղբյուրը հերքել է Wall Street Journal-ի այն պնդումները, թե Վաշինգտոնը Թեհրանին զգուշացրել է Քերմանում մոտալուտ ահաբեկչության մասին։

Իսլամական Հանրապետության հետախուզական ծառայությունների IRNA -ի աղբյուրն ասել է, որ ԱՄՆ-ի գաղտնի ուղերձը ուղղված է «Թեհրանի պատասխան հարվածից Վաշինգտոնին պաշտպանելուն, հատկապես այն բանից հետո, երբ Իսրայելը պատերազմ սկսեց Գազայի հատվածում»:

Հինգշաբթի օրը The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն իբր նախազգուշացրել է Իրանին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ծրագրում է հունվարի սկզբին ահաբեկչություն իրականացնել Իրանի Քերման քաղաքում։ Պարբերականի տվյալներով՝ Թեհրանը ժամանակին տեղեկատվություն է ստացել Վաշինգտոնից պլանավորված ահաբեկչության վայրի մասին՝ այն կանխելու կամ գոնե մեծ թվով զոհերից խուսափելու համար։

«Վաշինգտոնը Թեհրանից արձագանք չի ստացել և չգիտի, թե ինչու Իրանը չկարողացավ կանխել ահաբեկչությունը»,-թերթին ասել է ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա։ Չի նշվում, թե ինչ կապի ուղիներ են օգտագործվել ուղերձը հղելու համար։ ԱՄՆ պետդեպարտամենտն իր հերթին հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

Հունվարի 3-ին երկու պայթյուն է որոտացել Քերմանի գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Մահապարտ ահաբեկիչները պայթուցիկ սարքեր են գործի դրել Սուլեյմանիի սպանության չորրորդ տարելիցին նվիրված հիշատակի արարողության մասնակիցների մոտ: Հարձակման հետևանքով զոհվել է 95 մարդ։ Հունվարի 10-ին Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հաստատել է Քերմանում պայթյուններ իրականացրած երկու մահապարտների կապը ԻՊ-ի հետ։
 

Placeholder
Իրանը հերքել է տեղեկությունը, թե ԱՄՆ-ից նախազգուշացրել են Քերմանի ահաբեկչության մասին