Հայաստանը Վրաստանի համար 6-րդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրը․ Վրաստանի վարչապետ
Քաղաքական
19:18 26/01/2024
Տարածաշրջան

Հայաստանը Վրաստանի համար 6-րդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրը․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է մեկ միլիարդ դոլարի:Aliq.ge-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

Ղարիբաշվիլին նշել է՝ Հայաստանը Վրաստանի համար 6-րդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրն է, ինչը Վրաստանի համար շատ ողջունելի է։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի տնտեսական զարգացման համար կարևոր է զբոսաշրջությունը: Ըստ նրա՝ Հայաստանից գրեթե մեկ միլիոն զբոսաշրջիկ ու այցելու է ժամանել Վրաստան:

Ի դեպ, Վրաստանը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել։ 

Placeholder
Հայաստանը Վրաստանի համար 6-րդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրը․ Վրաստանի վարչապետ