ՊԵԿ. Հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտարկի գումարների զգալի աճ է գրանցվել
Տնտեսություն
15:12 26/01/2024

ՊԵԿ. Հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտարկի գումարների զգալի աճ է գրանցվել

Անցած տարի արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ:

ՊԵԿ-ից հայտնում են՝ 2023-ին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով:

Հիշեցնենք, որ 2022 թվականին շահառուների թիվը կազմել է 29 199, իսկ վերադարձված գումարը՝ 36.5 մլրդ դրամ։

Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ 2015-2023 թվականների ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվող քաղաքացիներին պետական բյուջեից վերադարձվել է 141.1 մլրդ դրամ։

Placeholder
ՊԵԿ. Հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտարկի գումարների զգալի աճ է գրանցվել