Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են
Հասարակություն
18:40 27/01/2024
Հայաստան

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են

Հունվարի 27-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, հանրապետության  մի շարք տարածշրջաններում ձյուն է տեղում։

Սիսիանի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը միակողմանի, Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր-Նավուր  ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Հովքից դեպի Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր -Թումանյան, Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Գոգավան, Աշոցքի, Ամասիայի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 

Placeholder
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են