Մադրիդում 45 հազար մարդ բողոքում է վարչապետի և անջատողականների համաներման դեմ
Քաղաքական
18:30 28/01/2024
Աշխարհ

Մադրիդում 45 հազար մարդ բողոքում է վարչապետի և անջատողականների համաներման դեմ

Մոտ 45 հազար մարդ Մադրիդի կենտրոնում բողոքի ցույց է անցկացրել՝ ընդդեմ Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներման օրենքի և երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Նախարարների կաբինետի տարածաշրջանային գրասենյակում։

Ցույցը կազմակերպել է պահպանողական Ժողովրդական կուսակցությունը (ԺԿ) Մադրիդի կենտրոնական հրապարակներից մեկում՝ ի պաշտպանություն «ուժեղ Իսպանիայի»։ Ակցիային մասնակցել է նաև ԺԿ-ի ղեկավարությունը, որը թագավորության հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժն է։

Շատերն իրենց հետ բերել են Իսպանիայի և Եվրամիության դրոշներ։ Հավաքվածենրը կարգախոսներ է վանկարկել Սանչեսի, ինչպես նաև Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի դեմ, որը ղեկավարում էր տարածաշրջանային կառավարությունը 2017 թվականին այնտեղ անկախության մասին անօրինական հանրաքվե կազմակերպելու ժամանակ։ Պլեբիսցիտից անմիջապես հետո նա փախել է Բելգիա։

2023 թվականի նոյեմբերի 16-ին Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) հաստատեց Իսպանիայի Սոցիալիստական բանվորական կուսակցության (PSOE) առաջնորդ Սանչեսի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Նա առաջին անգամ այս պաշտոնը ստանձնել է 2018 թվականին։
 

Placeholder
Մադրիդում 45 հազար մարդ բողոքում է վարչապետի և անջատողականների համաներման դեմ