5 տարածաշրջանի ճանապարհներին մերկասառույց է
Հասարակություն
11:10 29/01/2024
Հայաստան

5 տարածաշրջանի ճանապարհներին մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10։50-ի դրությամբ, Աշտարակի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշտարակի, Աբովյանի, Սիսիանի, Արթիկի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 

Placeholder