Դատարանը սահմանափակել է Ալեն Դելոնի գործունակությունը
Մշակույթ
21:18 29/01/2024
Աշխարհ

Դատարանը սահմանափակել է Ալեն Դելոնի գործունակությունը

Ֆրանսիական դատարանը սահմանափակել է 88-ամյա Ալեն Դելոնի գործունակությունը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է BFMTV-ն։

Դերասանը դեռ կարող է ինքնուրույն գործողություններ կատարել, բացառությամբ ամենագլխավորների, օրինակ՝ անշարժ գույքի վաճառքի, որի պատասխանատվությունը դատարանի կողմից վստահված է հատուկ նշանակված ներկայացուցչին։

Ըստ հեռուստաալիքի՝ մման ներկայացուցչի դերն է նաև Դելոնին բուժօգնության և բժշկի ընտրության հարցում օգնելը։

«Սա շատ ուրախ որոշում է»,-ասել է դերասանի դստեր՝ Անուշկա Դելոնի փաստաբան Ֆրենկ Բարթոնը։

Դելոնի առողջական վիճակը վերջերս վեճերի առարկա է դարձել նրա ընտանիքի անդամների և մերձավոր շրջապատի միջև։ Հաղորդվել է, որ դատախազությունը նախաքննություն է սկսել այն բանից հետո, երբ դերասանի կրտսեր որդի Ալեն-Ֆաբիենը բողոքել է իր քրոջ՝ Անուշկայից, ով իբր չարաշահել է հոր անկարողությունն ու թուլությունը։ Դելոնի ուղեկից Հիրոմի Ռոլինն իր հերթին նամակ է գրել դատախազություն, որտեղ նա մեղադրել է նրա երեխաներին ֆրանսիացի կինոաստղի «կանխամտածված սպանության փորձի մեջ»։

Placeholder
Դատարանը սահմանափակել է Ալեն Դելոնի գործունակությունը