Մերձավոր Արևելքում ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո Մեծ Բրիտանիան Իրանին կոչ է անում նվազեցնել լարվածությունը
Քաղաքական
15:38 29/01/2024
Աշխարհ

Մերձավոր Արևելքում ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո Մեծ Բրիտանիան Իրանին կոչ է անում նվազեցնել լարվածությունը

Իրանը պետք է քայլեր ձեռնարկի Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը` մեկնաբանելով իրանամետ խմբավորումների հարձակումը Հորդանանի հետ Սիրիայի սահմանին գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկի վրա։

«Մենք մտահոգված ենք  և կոչ ենք անում Իրանին շարունակել նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում»,-ասել է բրիտանական կառավարության ղեկավարը Sky News-ի եթերում: «Մենք վճռականորեն աջակցում ենք մեր դաշնակիցներին տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման հարցում։ Մենք  շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ»։

Հունվարի 28-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինվոր է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխանատվության կենթարկի Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին Հորդանանում սիրիական սահմանի մոտ ամերիկյան ուժերի վրա հարձակման համար։

Placeholder
Մերձավոր Արևելքում ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո Մեծ Բրիտանիան Իրանին կոչ է անում նվազեցնել լարվածությունը