ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Իրանին պատասխանատու է համարել ամերիկյան բազայի վրա հարձակման համար
Քաղաքական
22:40 29/01/2024
Տարածաշրջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Իրանին պատասխանատու է համարել ամերիկյան բազայի վրա հարձակման համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Իրանին պատասխանատու է համարել Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող ալ-Թանֆ շրջանում ամերիկյան բազայի վրա հարձակման համար։

«Նախ թույլ տվեք իմ ցավակցությունը հայտնել ամերիկացի զինծառայողների մահվան և վիրավորվելու համար»,-ասել է Սթոլթենբերգը ԱՄՆ կատարած այցի ժամանակ, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հանդիպումից առաջ:

Հանդիպման սկզբի տեսագրությունը X-ում տեղադրվել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության կողմից։

«Իրանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը, որը ներառում է նաև ահաբեկիչներին աջակցելը, որոնք շարունակում են Կարմիր ծովում գրոհել մեր նավերի վրա»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Placeholder
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Իրանին պատասխանատու է համարել ամերիկյան բազայի վրա հարձակման համար