Բանկերում դոլարը, եվրոն և ռուբլին նախորդ օրվա համեմատ արժևորվել են
Տնտեսություն
09:29 31/01/2024
Հայաստան

Բանկերում դոլարը, եվրոն և ռուբլին նախորդ օրվա համեմատ արժևորվել են

ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 31-ի ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.47 դրամ` նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.03 դրամով։ Բացի դոլարից արժևորվել են նաև եվրոն և ռուբլին։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 402 դրամ է, վաճառքը՝ 406 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 430.58 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 442 դրամ, առավելագույնը՝ 448։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 438 դրամ է, վաճառքը՝ 442 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.41 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.59 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.45 դրամ, վաճառքը` 4.55 դրամ։

Placeholder
Բանկերում դոլարը, եվրոն և ռուբլին նախորդ օրվա համեմատ արժևորվել են