Երեկ առաջին մարդն ստացել է մարդու մտքեր կարդացող Telepathy ուղեղի իմպլանտը. Իլոն Մասկ
Օրվա թեմա
10:09 31/01/2024
Աշխարհ

Երեկ առաջին մարդն ստացել է մարդու մտքեր կարդացող Telepathy ուղեղի իմպլանտը. Իլոն Մասկ

Իլոն Մասկի ամերիկյան Neuralink նեյրոգիտական ընկերությունը կատարել է մարդուն ուղեղի իմպլանտի տեղադրման առաջին վիրահատությունը։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին X սոցիալական ցանցում հայտնում է Մասկը:

«Երեկ առաջին մարդը իմպլանտ է ստացել @Neuralink-ից, հիվանդի ապաքինումը լավ է ընթանում»,-գրել է մասկը։

Մասկի խոսքով՝ Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy և թույլ է տալիս կառավարել հեռախոսը կամ համակարգիչը, իսկ դրանց միջոցով՝ գրեթե ցանկացած սարք՝ օգտագործելով մարդու մտքերը։ Նրա առաջին տերերը կլինեն նրանք, ովքեր չեն կարող շարժել իրենց վերջույթները։

Placeholder
Երեկ առաջին մարդն ստացել է մարդու մտքեր կարդացող Telepathy ուղեղի իմպլանտը. Իլոն Մասկ