Մալդիվների խորհրդարանում ծեծկռտուքի ժամանակ պատգամավորներից մեկը կծել է գործընկերոջ ազդրը
Քաղաքական
16:33 31/01/2024
Աշխարհ

Մալդիվների խորհրդարանում ծեծկռտուքի ժամանակ պատգամավորներից մեկը կծել է գործընկերոջ ազդրը

Մալդիվների խորհրդարանում քաոս է առաջացել։ Օրենսդիր մարմնում անկառավարելի վիճակ ու բռնություններ են սկսվել, երբ քաղաքական գործիչները վիճել են կաբինետի նոր նախարարների նշանակման շուրջ:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ վիճաբանության ժամանակ վիրավորվել է մեկ պատգամավոր:

BBC-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես պատգամավորներից մեկը գլուխը  մտցնում է  գործընկերոջ ոտքերի արանքը, ինչից հետո բղավոց է լսվում։ Ենթադրվում է, որ օրենսդիր մարմնի անդամը կծել է գործընկերոջ ազդրը։




 

Placeholder
Մալդիվների խորհրդարանում ծեծկռտուքի ժամանակ պատգամավորներից մեկը կծել է գործընկերոջ ազդրը