Երևանում և հանրապետության խոշոր քաղաքներում դիտվել է օդի բարձր աղտոտվածություն
Հասարակություն
16:32 01/02/2024
Հայաստան

Երևանում և հանրապետության խոշոր քաղաքներում դիտվել է օդի բարձր աղտոտվածություն

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից  դիտարկումների տվյալներ են հրապարակել  Երևանում և մարզերում օդի որակի վերաբերյալ։

Ըստ դիտարկումների՝ հունվարի 24-31-ը Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունվարի 26-29-ը, 31-ին, Նոր Նորքում՝ հունվարի 26-ին, 30-ին, Արաբկիրում՝ հունվարի 24-ին, 26-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հունվարի 30-ին, 31-ին, Նոր Նորքում հունվարի 29-ին, 31-ին, Արաբկիրում՝ հունվարի 26-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

 

Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Գյումրիում՝ հունվարի 19-ին և 20-ին,

Արարատում՝ հունվարի 23-ին,

Հրազդանում՝ չի գերազանցել,

Վանաձորում՝ հունվարի 18-ին։

Ալավերդիում՝ չի գերազանցել։

Placeholder
Երևանում և հանրապետության խոշոր քաղաքներում դիտվել է օդի բարձր աղտոտվածություն