Ցուկերբերգը ներողություն է խնդրել իր սոցիալական ցանցերից տուժած դեռահասների ընտանիքներից
Աշխարհում
10:55 01/02/2024
Աշխարհ

Ցուկերբերգը ներողություն է խնդրել իր սոցիալական ցանցերից տուժած դեռահասների ընտանիքներից

Միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել դեռահասների ծնողներից, որոնք տուժել են իր սոցիալական ցանցերի օգտագործման պատճառով։ Վեստի.ռու-ն գրում է, որ Meta կորպորացիայի սեփականատերը ցուցմունք է տվել ԱՄՆ Սենատում։

Ըստ սենատորների, Ցուկերբերգի սոցիալական ցանցերը տարածում են վնասակար բովանդակություն և դրանով իսկ վնասակար ազդեցություն են ունենում երեխաների վրա՝ նրանց մղելով դեպրեսիայի և նույնիսկ ինքնասպանության:

Գործարարին առաջարկվել է տուժած ընտանիքներին փոխհատուցում վճարել սեփական միջոցներից։ Ցուկերբերգն անտեսել է առաջարկը, սակայն ներողություն է խնդրել տուժածների հարազատներից։

Placeholder
Ցուկերբերգը ներողություն է խնդրել իր սոցիալական ցանցերից տուժած դեռահասների ընտանիքներից