Փետրվարի 1-ին բանկերում և փոխանակման կետերում արտարժույթն էժանացել է
Տնտեսություն
09:24 01/02/2024
Հայաստան

Փետրվարի 1-ին բանկերում և փոխանակման կետերում արտարժույթն էժանացել է

ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 1-ի ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.42 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 0.06 դրամով։ Բացի դոլարից էժանացել են նաև եվրոն և ռուբլին։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 403 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 430.44 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 441 դրամ, առավելագույնը՝ 450։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 438 դրամ է, վաճառքը՝ 442 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.39 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.55 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.43 դրամ, վաճառքը` 4.53 դրամ։

Placeholder
Փետրվարի 1-ին բանկերում և փոխանակման կետերում արտարժույթն էժանացել է