Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Կենսաթոշակային կուտակային ֆոնդի շահառու հանդիսացող արցախցիների իրավունքները փաստացի կոպտորեն խախտվել են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, 2023թ.-ի մարտից քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի:
Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կենսաթոշակային կուտակային ֆոնդի շահառու են հանդիսանում մոտ 35.000 ԱՀ քաղաքացի, որոնց իրավունքները փաստացի կոպտորեն խախտվել են:
Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս այս հարցով փակ քննարկում են արել ու կոնսենսուսի են եկել, որ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, և ով է դրա պատասխանատուն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։